Գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով

Երեկ՝ հունվարի 27-ին, նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հմայակի ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Հայրենիքի շքանշանով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել