Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտնեց «Ճամփորդիր առանց COVID-19-ի» ծրագրի մեկնարկի մասին։ Քաղաքացիները կորոնավիրուսի բացասական թեստ ունենալու դեպքում հնարավորություն կունենան մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Ծրագիրը առայժմ փորձնական կարգով է մեկնարկում, մինչև մարտի 1-ը։
«Նախափորձարկում անցել է, կարծում ենք ծրագիրը կաշխատի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Առողապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ստեղծվել է հավելված (Путешествую без COVID-19), որի միջոցով քաղաքացին կարող է ընտրել այն լաբորատորին, որտեղ ուզում է կորոնավիրուսի թեստ հանձնել։ Քաղաքացին պետք է մոտենա լաբարատորիա, հանձնի թեստը և դրա արդյունքները QR կոդով ստանա։ Հավելվածում արդեն, բացասական թեստի դեպքում, կանաչում է քաղաքացու ազատ տեղաշարժի պատուհանը։
Թեստը կարելի է հանձնել հավելվածում նշված լաբորատորիաներից որևէ մեկում։
«Քաղաքացին, ներբեռնելով իր հեռախոսի մեջ համապատասխան հավելվածը`Путешествую без COVID, այս հավելվածը հեշտ կարելի է գտնել ե ներբեռնել, հավելվածում նշված են այն լաբորատորիաները, որոնք գործում են այս կարգի համաձայն եւ ընդգրկված են ծրագրում։ Քաղաքացին պետք է գնա հավելվածում ընդգրկված լաբորատորիա, հանձնի թեստ եւ թեստի արդյունքները QR կոդով կարդացվում են համապատասխան ծրագրով եւ հավելվածում թեստի բացասական արդյունքում կանաչում է նրա ազատ տեղաշարժի պատուհանը, եւ քաղաքացին կարողանում է հատել սահմանը։ Ուղղակի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ հավելվածն իրենց հեռախոսում աշխատում է, որ թեստի պատասխանը կատարված է առնվազն 72 ժամվա ընթացքում եւ ունենալով այդ դրական կանաչ պատուհանը, միայն այդ դեպքում կարող են ճամփորդել»,-նշեց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։