ԱԱԾ-ն և ոստիկանությունը վարչական դատարանում պարտվել են. անվավեր է ճանաչվել կացության մերժման որոշումը

Ազգային անվտանգության ծառայությունն ու Անձնագրային և վիզաների վարչությունը վարչական դատարանում պարտվել են։ Իրանի քաղաքացին, ով եկել էր Հայաստան՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար, դիմել էր Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար, և Ազգային անվտանգության ծառայության բացասական եզրակացության հիման վրա մերժում ստացել։ Իսկ թե ինչու էր մերժվել՝ չէր պարզաբանվել։ Այդ իսկ պատճառով էլ օտարերկրյա քաղաքացին դիմել էր դատարան։

Փաստաբան Աշխեն Դաշյանի խոսքով՝ օրենքի այն դրույթը, որի համաձայն քաղաքացուն մերժում են կացության կարգավիճակ տրամադրել՝ նշելով, թե «ունի այլ նպատակ, քան հայտարարված է», անորոշ ձևակերպում է։ Անձը չի կարողանում ներգրաված լինել այդ վարույթին, ներկայացնել հակափաստարկներ, պարզել մերժման հիմքերը և այլն։  Փաստաբանի խոսքով, նման դատարաններում նման գործերը քիչ չեն, և հավելյալ ծանրաբեռնվածություն չի առաջանա, եթե ճիշտ վարչարարություն իրականացվի։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել