Մեղրիի ազատ տնտեսական գոտում քննարկել ենք շուտափույթ գործարկման հնարավորությունները․ Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 19-ին երկօրյա այցով գտնվում է Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում  է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ նախարարն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, Մեղրու չրերի և մթերման կենտրոն, Ագարակի ՊՄԿ ՓԲԸ, Մեղրու պահածոների գործարան:

Վահան Քերոբյանը մանրամասն հետաքրքրվել է կազմակերպությունների գործունեությամբ և խնդիրներով, պատրաստակամություն հայտնել ըստ անհրաժեշտության ցուցաբերել հնարավոր օժանդակություն։

«Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկման խնդիրը նախարար Քերոբյանը դիտարկել է որպես շուտափույթ լուծում պահանջող առաջնահերթ խնդիր»,- ասված է հայտարարության մեջ։

Պատկերը կարող է պարունակել. 2 մարդ, կանգնած մարդիկ և բացօթյան

Պատկերը կարող է պարունակել. Մեկ կամ ավելի մարդ, կանգնած մարդիկ, երկինք, ամպ և բացօթյան

Պատկերը կարող է պարունակել. Մեկ կամ ավելի մարդ, կանգնած մարդիկ, երկինք և բացօթյան

Պատկերը կարող է պարունակել. Մեկ կամ ավելի մարդ, կանգնած մարդիկ, ամպ, երկինք և բացօթյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել