Ավարտված հանցագործություն է համարվում այն արարքը, որը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները:
Չավարտված հանցագործություն են համարվում հանցափորձը և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների նախապատրաստությունը:
Հանցագործության նախապատրաստության և հանցափորձի համար պատասխանատվությունը վրա է հասնում քեական օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով, ինչ ավարտված հանցագործության համար՝ հղում կատարելով օրենսգրքի 34-րդ կամ 35-րդ հոդվածին:
Աղբյուրը` Իրավաբան.net