COVID-ով հիվանդը որքա՞ն ժամանակ կարող է վարակիչ լինել շրջապատի համար

Գիտնականները կարծում են, որ վարակված անձը հիվանդության 11-րդ օրից հետո այլևս վարակիչ չէ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

«Այդ ժամկետից հետո նա կարող է լինել վիրուսակիր, բայց ոչ վարակիչ: Անձը կարող է փոխանցել վարակը նախքան առաջին ախտանշանների ի հայտ գալը: Այդ իսկ պատճառով, առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրվա մեկուսացում և ըստ ախտանշանների բուժում՝ կորոնավիրուսային հիվանդության հաստատման օրվանից»,-նշվում է պարզաբանման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել