Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը հունվարի 11-ին որոշում է ստորագրել, որի համաձայն «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատուն» ՓԲԸ-ում աուդիտ կանցկացվի։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 177-րդ կետով.
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի N 3704-Ա որոշման N 2 հավելվածը՝ 2021 թվականի հունվարի 13-ից մինչև փետրվարի 3-ը ներառյալ ««Քանաքեռ-Զեյթուն» ծննդատուն» ՓԲԸ-ում իրականացնել 2019-2020 թվականների կատարողականի աուդիտ։
2. ««Քանաքեռ-Զեյթուն» ծննդատուն» ՓԲԸ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետներ Ա.Ալեքսանյանին (խմբի ղեկավար), Հ.Հակոբյանին և առաջատար մասնագետ Լ.Մելիքսեթյանին:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա»։