Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը հունվարի 14-ին որոշում է ստորագրել, որի համաձայն դպրոցի տնօրեն է նշանակվել։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի № 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Դ. Դեմիրճյանի անվան համար 27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի 2020թ. դեկտեմբերի 22-ի նիստի համար 5 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ 30.12.2020թ. hամար 12-128842 զեկուցագիրը`
1.«Երևանի Դ. Դեմիրճյանի անվան համար 27 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Սուսաննա Հրանտի Սարգսյանի հետ 2021 թվականի հունվարի 14-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով /14.01.2021թ.-14.01.2026թ./։
2.«Երևանի Դ.Դեմիրճյանի անվան հ.27 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Գայանե Ավետիսյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»։