Աղդամի մշտադիտարկման համատեղ կենտրոնում կտեղակայվի 60-ական ռուս և թուրք զինծառայող

Ռուսաստանից և Թուրքիայից ժամանած 60-ական զինծառայողներ ծառայելու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի համատեղ դիտարկման կենտրոնում, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Որոշվել է հրադադարի ռեժիմի դիտարկման կենտրոնի գտնվելու վայրը, որը Աղդամի շրջանն է: Շինարարությունն արդեն սկսվել է: Առաջին փուլում այնտեղ կծառայեն 60-ական թուրք և ռուս զինծառայողներ: Մեր զինվորականներն արդեն սկսել են մեկնել այնտեղ»,- ասել է Չավուշօղլուն:

Նա հավելել է, որ դա կլինի ոչ մեծ մշտադիտարկման կենտրոն, սակայն, անհրաժեշտության դեպքում, այն կարող է ընդլայնվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել