Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի ծախսերի վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին որոշում է ստորագրել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի ծախսերի վերաբերյալ։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2021 թվականի հունվարի 3-ին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների հիման վրա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել