Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի քաղաքացիներ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ միացել եմ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին։ Մարդու իրավունքների ոլորտում առաջնահերթությունները շատ են։ Այսօր մեզ համար առավել քան կարևոր է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մահացածների մարմինների փոխանակման հարցերը, անհայտ կորածների ճակատագրի պարզումը»։