«Երևանում -10 է, բայց -20 աստիճանանին հավասար ցուրտ է, պատճառը բարձր հարաբերական խոնավությունն է»,-այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
Հիդրօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: