«Պատերազմից հետո ֆեյսբուքի հայկական սեգմենտում ինտենսիվ վերատարածում էին ադրբեջանցիների կողմից պատրաստված Ալիևի բլթոցները վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին։ Շատ հայրենակիցներ «ծանր էին» տանում ափշերոնյան խանի բարբաջանքները, ու հենց թեկուզ այդ փաստից ելնելով նշում, որ Հայաստանի ղեկավարը պետք է փոխվի, քանի որ թշնամին ծաղրում է․․․
Մի քանի բանավեճեր ունեցա որոշ հայ ընկերների հետ, որ չի կարելի տուրք տալ Ալիևի «քմահաճություններին» ու դրանք բավարարել․․․ Չգիտեմ, թե որքանով ասածս ընկալվեց։
Հիմա ի՞նչ, հայրենակիցներ՝ ձեր տրամաբանութամբ ձեր կուսակցապետերին էլ պետք է փոխե՞ք, ինչ է թե նրանց նվաստացրել է լկստված մի թուրք թուլա, որը անհավասար պատերազմում ինչ-որ մի արդյունքի հասել է իր մեծ ախպերների շնորհի՞վ․․․ Հուսով եմ՝ գոնե հիմա պետք է հասկանաք, որ Հայաստանում ինչ-որ իրողություն կամ ինչ-որ մեկը պետք է փոխվի կամ փոխարինվի ոչ թե թուրք խելագարի ցանկությամբ, այլ եթե դա ժողովուրդն է ցանկանում ու սահմանադրական եղանակով։