Արդեն 15 օր է Արցախն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, ոստիկանապետ չունի։ Մեղմ ասած, սա նորմալ չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Չեմ ուզում շատ ծավալվել, թե սա ինչ է նշանակում, բայց հույս ունեմ, որ այս պաշտոններում, ստեղծված ծանր իրավիճակին համահունչ դեմքեր կնշանակվեն և առաջնահերթությունը կտրվի ոչ թե նեղ խմբային շահերին, այլ ոլորտային պրոֆեսիոնալներին»,-նշել է նա։