«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր էր, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածում «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակ չհայտնվեր։ Ի՞նչ կփոխվեր դրանից, ինչը կանխելու համար պետական մակարդակում որոշում ա կայացվել տեղադրել էդ ցուցանակը։ Իհարկե ոչինչ էլ չէր փոխվի։ Էդ դեպքում ինչո՞ւ ա տեղադրվել։
Էս հարցի պատասխանը փնտրելիս ստիպված ես լինում Ալիևի այլ քայլերին էլ ականատես լինել։ Օրինակ, երբ նա իր ելույթներում «աքլորակռվի» ա կանչում Փաշինյանին, փորձում նվաստացնել նրան կամ կանգնում ա Արցախի գրավյալ գյուղերից մեկի տապալված ցուցանակի վրա ու անթաքույց հրճվանքը դեմքին նկարվում, այլ այլանդակություններ… Հիշեցնեմ, որ Ալիևը 60 տարեկան ա, որից 17 տարին երկիր ա ղեկավարել։ Եթե ցուցանակը տեղադրեր գյուղում դպրոց ու գրադարան չլինելու պատճառով ճշտի ու սխալի, բարոյականի ու անբարոյականի, լավի ու վատի մասին պատկերացումներ ձևավորելուց զրկված Ներքին Հեյդարօղլու պայմանական գյուղի միջին վիճակագրական հովիվ Ռամիլը, ով ճակատագրի բերումով անցել ա պատերազմի դժոխքը, դա կարելի էր հասկանալ, բայց ոչ 60 տարեկան, ամբողջ կյանքը հով տեղ աճած դդումի, առավել ևս, երկրի նախագահի մակարդակում։
Հիշեցի մի ծանոթի խոսքերը, որ առաջին պատերազմի տարիներին առիթ էր ունեցել մոտիկից ճանաչելու Ալիևների ընտանիքը։ Պատմում էր, որ երբ Փաշինյանը կիսվեց Իլհամի հետ շփումից առաջին տպավորություններով, թե նա կիրթ, բանիմաց լիդեր ա, հասկացել էր, որ մի բան սխալ ա ընթանում։ Իր փորձառությունն այլ բանի մասին էր հուշում՝ գործ ունենք «անգրագետ, ինքնահավան, սրիկա, ապուշ լակոտի հետ»։ Պատմությունն ու պատերազմի արդյունքներից Ալիևի պահվածքը համոզում ա, որ ծանոթս ճիշտ էր, իսկ Փաշինյանը սխալվում էր։
Սխալվում էր ոչ միայն Փաշինյանը, այլև սխալվում են նրանք, որոնք մտածում են, թե էս պայմաններում կայուն խաղաղություն ա հնարավոր։ Ալիևը փորձելու ա էս հաղթանակը օգտագործել իր ցմահ կառավարումը արդարացնելու և կառավարումը ժառանգներին փոխանցելու համար։ Չի երևում նաև, թե իրեն նման կերպ դրսևորող մարդը պատրաստ ա հավասարի նման, հարգանքով հարաբերվել նրանց հետ, ում երեկ թշնամի էր համարում և ում, կարծես, հաղթել ա։ Էս վարքը նաև խաղաղության վերաբերյալ եթերային սպասումները դուրս ա մղելու հայ հանրության մտքերից՝ դրանք փոխարինելով վրեժի ծարավով։ Շուռնուխի 11, թե 12 տները կամ ճանապարհին տեղադրված ցուցանակը Ալիևին պետք չեն։ Նրան պետք ա Հայաստանի ու էդ ճանապարհով անցնող յուրաքանչյուրի նվաստացումն ու երկրի անկայուն ներքաղաքական վիճակը։ Էս պահին նա կստանա՝ ինչ ուզում ա, բայց երկարաժամկետ հեռանկարում նա ստանալու ա իր հաղթանակի տակ մնացած հանրություն և վրեժով լցված հարևան։ Այսինքն, ըստ էության, Ալիևն անում ա նույն սխալները, ինչ արեց Հայաստանն ու հայ հանրությունը մե՛ր հաղթանակից հետո»։