Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Առաջիկա 5 օրերին Հայաստանի մթնոլորտի շրջանառության մեջ որևէ փոփոխություն չի սպասվում։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սառը օդի լճացման արդյունքում կպահպանվի և՛ ամպամածությունը, և՛ մառախուղը, ինչպես նաև` ցածր ջերմային ֆոնը»:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․
Երևան քաղաքում՝
Հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: