Իրանի առևտրի աջակցման կազմակերպության պաշտոնյան ասել է, որ Հայաստանը հայտարարել է, որ պատրաստվում է 2250 թուրքական ապրանքներ փոխարինել իրանական ապրանքներով: Այս մասին տեղեկանում ենք իրանական Mehr լրատվական գործակալությունից:
«Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պատճառով Հայաստանը 2250 ապրանք կներմուծի Իրանից, սա նաև լավ հնարավորություն է մեր արտադրողների համար»,-ասել է պաշտոնյան:
Նա նաև հավելել է, որ Հայաստանի հաջորդ քայլը լինելու է անհրաժեշտ հումքը ևս ներկրել Իրանից:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն 2020 թվականի դեկտեմբերի 31-ից թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ 6 ամիս ժամկետով արգելք է սահմանվել: