Ազգային ժողավի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իսկ նկատել եք թե ի՞նչ ջանասիրությամբ են տարատեսակ ՔՊ-ականներն ու «Իմ Քայլ»-ականները լծված Ադրբեջանի այսպես կոչված “տարածքային ամբողջականության” վերականգնման աշխատանքներին։
Ինձ մոտ պարբերաբար տպավորություն է ստեղծվում, որ տիրող իրավիճակում սրանք առաջնորդվում են միայն ադրբեջանական տեսլականով։
Այո’, առանց չափազանցնելու կարելի է միանշանակ փաստել, որ փաշինյանական վերնախավը գտնվում է թուրքամետ և ադրբեջանամետ քաղաքական գծի մեջ։
Պարզապես երկու հարց, որոնք ակնհայտ ապացուցում են իմ պնդումները։
Օրինակ` երբ ասում ենք ,որ Շուռնուխ գյուղը կամ Որոտանը, կամ Կապանի մատույցները հանձնելը թուրքին բերելու է Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի վերջնական քայքայմանը, նիկոլականներից ստանում ենք պատասխան «թե բա իրենց տարածքն է»։
Կներեք, իսկ ո՞վ է դա ձեզ ասել, չլինի՞ ադրբեջանական քարոզչամեքենան։
Թե մոռացել եք, որ այդ տարածքները (օրինակ Քարվաճառը) Արցախի Հանրապետության անբաժանելի մասնիկն է և դուք ընդունելով ադրբեջանական տեսլականը փաստացի հրաժարվում եք Արցախի Հանրապետության ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականության վերականգնումից։
Թե նախապատրաստում եք բոլորին, որ վաղը նույն դավաճանական թեզը օգտագործելով նաև կհրաժարվեք Արցախից, հղում անելով «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» հակահայկական թեզի վրա։
Դուք հասկանում ե՞ք, որ հիմա դուք բառ առ բառ կրկնում եք Իլհամ Ալիևի բարբաջանքները։
Չկա և չի կարող լինել Ադրբեջանի տարածքային աբողջականություն հայկական պատմական հողերի, Հայասատնի և Արցախի անվտանգության հաշվին։
Պարզապես հասկացեք, որ առաջ տանելով ադրբեջանական տեսլականը վերը նշված հարցերի շուրջ, դուք ոչ թե ամրապնդում եք հայկական կողմի անվտանգային համակարգը, այլ ընդհակառակը իսպառ թուլացնում եք մեր դիրքերը անխուսափելի պատերազմի շեմին։
Իսկ կարո՞ղ է դուք իրականում պարզապես իրագործում եք թուրքերի հետ համատեղ պանթուրանական նախագիծը տարածաշրջանում։
Սա առանց հեգնանքի եմ հարցնում։
Լրիվ լուրջ՝ կարողա՞»: