Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի «կանաչ» ցանկում

Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հայտնում է.

«ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՈւԿՐԱԻՆԱ ԺԱՄԱՆՈՂՆԵՐԻ ՈւՇԱԴՐՈւԹՅԱՆԸ

Հայաստանի Հանրապետությունը կրկին հայտնվել է Ուկրաինայի “կանաչ” ցանկում։
Ըստ այդմ, առնվազն մինչև հունվարի 8-ը, Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորներից, եթե նրանք վերջին 14 օրվա ընթացքում չեն եղել այլ՝ “կարմիր” ցանկի պետությունում, COVID-19-ի թեստավորում կամ ինքնամեկուսացում չի պահանջվելու։

Միաժամանակ, COVID-19 ծածկող ապահովագրության առկայության պահանջը մնում է ուժի մեջ (բացի Ուկրաինայի քաղաքացիներից և Ուկրաինայում մշտական բնակչի կարգավիճակ ունեցող օտարերկրացիներից)։
Երկրների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել