Երևանի փոխքաղաքապետը ներկայացրել է 2020 թվականին Երևանի տրանսպորտային համակարգում կատարված աշխատանքները

Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է 2020 թվականին Երևանի տրանսպորտային համակարգում կատարված աշխատանքները.

«2020 թվականին տրանսպորտային համակարգի մասով կատարված աշխատանքները՝

Հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող 11 լուսացույցերի տեղադրում։

63 առավել վտանգավոր հետիոտնային անցումների համար կանչի ռեժիմով աշխատող լուսացույցերով կահավորման նախագծերի պատվիրում։

Առկա կանգառների չափագրման աշխատանքների իրականացում։

«Ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող 100-ից ավելի խոտանված ավտոբուսների դուրսգրում։

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող 28 խոտանված տրոլեյբուսների դուրս գրում

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի ընթացիկ միջոցների և պաշարների գույքագրում։ Հենասյուների համար GIS քարտեզի ստեղծում։

Խորհրադային Հայաստանի փլուզումից ի վեր առաջին անգամ սկսվել է կառուցվել 1,5 կմ երկարությամբ գործող երթուղու երկարացում։

ՎԶԵԲ աջակցությամբ WYG կազմակերպության կողմից առաջարկվող երթուղային ցանցի շահագործման համար 12մ․ 100 ավտոբուսների ձեռքբերման համար մրցույթային փաթեթի նախապատրաստում և մրցույթի հայտարարում։

Նոր երթուղային ցանցի շահագործման համար 7․5-8․5մ․ 161 ավտոբուսների ձեռքբերման համար մրցույթային փաթեթի նախապատրաստում և մրցույթի հայտարարում։

Ձեռք բերվող ավտոբուսների կայանման և արժանավայել սպասարկման համար նոր ավտոկայանի կառուցման նախագծման աշխատանքների մեկնարկում։

«Երևանտրանս» ՓԲԸ-ին պատկանող տարածքում ավտոկայանի կառուցման համար շինարարական աշխատանքների իրականացում։

«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից ձեռք է բերվել համապատասխան ծրագրային ապահովում, որը հնարավորություն կընձեռնի տեսախցիկների միջոցով հաշվարկել տրանսպորտային հոսքը ըստ ավտոմեքենանների տեսակի։
2021 թվականին տրանսպորտային համակարգի մասով պլանավորվող աշխատանքները՝

Մրցույթի բարեհաջող ավարտի դեպքում 100 հատ 12մ․ ավտոբուսների ձեռքբերում և երթուղային ցանցում շահագրոծում։

161 հատ 7,5-8,5մ․ ավտոբուսների ձեռքբերում և երթուղային ցանցում շահագործում։

 Մինչև 400 միավոր ավտոբուսների համար նախատեսված ավտոկայանի շինարարական աշխատանքների մեկնարկում։

Քաղաքում երթևեկությունը արդյունավետ կազմակերպելու նպատակով տրանսպորտային հոսքերի մոդելավորման համար համապատասխան համակարգչային ծրագրի ձեռքբերում։

63 առավել վտանգավոր հետիոտնային անցումներում կանչի ռեժիմով լուսացույցերի տեղադրում։
#Հարմարավետ_տրանսպորտային_համակարգ_բոլորի_համար»

Нет описания фото.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել