ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է բարձրացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող վճարումների դրույքաչափերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 90 «կողմ» ձայներով:
ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծով փոխվել է հավաքագրվող դրոշմանիշային վճարների դրույքաչափերը և որդեգրվել է կիսապրոգրեսիվ համակարգը: Այժմ համապատասխան եկամտի չափին համապատասխանելու է որոշակի ֆիքսված գումար, որը վճարվելու է հատուցման հիմնադրամին:
Օրենքի նախագծի ընդունման դեպքում` ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով.
Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 1500 դրամ |
100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 3000 դրամ |
200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 5500 դրամ |
500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 8500 դրամ |
1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում | 15 000 դրամ |
Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով.
Մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 18 000 դրամ |
1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 36 000 դրամ |
2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 66 000 դրամ |
6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 102 000 դրամ |
12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում | 180 000 դրամ |