ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է․
«Դեկտեմբերի 28-ին արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի մոտ տեղի է ունեցել այս տարվա վերջին աշխատանքային խորհրդակցությունը՝ կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են 2020 թ.-ին կատարված աշխատանքները, առանձնացրել այն հիմնախնդիրները, որոնց լուծում կտրվի գալիք տարի: Տեղեկություններ են ներկայացվել հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության տիրույթում գտնվող գործերի, քաղաքացիական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների, ՊՈԱԿ-ների վերակազմակերպման և այլ հարցերի շուրջ:
Նախարարի ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ պատսպարանների հաշվառման և պատշաճ վիճակի բերելու գործընթացը, որի վերաբերյալ մարզային փրկարարական վարչությունները ներկացրել են օպերատիվ տեղեկատվություն:
Նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ»: