Խուլիգանական ինչ-որ ոհմակ, մոտ 10-15 հոգով հարձակվում էր ինձ վրա․ Սիսակ Գաբրիելյան

Ազգային ժողովում պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը անդրադարձավ այսօր իր հետ տեղի ունեցած միջադեպին։

Ըստ ոստիկանության՝ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, դեկտեմբերի 28-ին առերևույթ ՀՀ Ազգային ժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և անտեսելով հասարակական համակեցության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և ընդգծված արհամարհական պահվածք՝ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ, նախապես իրենց հետ բերելով և Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում կայանելով հավկիթներով լցված ավտոմեքենա, իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ վեճի են բռնվել ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Անդրանիկ Քոչարյանի հետ, հավկիթներով հարվածել նրանց ավտոմեքենաներին և Սիսակ Գաբրիելյանին: Միջադեպի ընթացքում նաև գործադրվել է բռնություն:

«Խուլիգանական ինչ-որ ոհմակ, մոտ 10-15 հոգով հարձակվում էր ինձ վրա։ Բայց դա նրանց մոտ չի ստացվել ու չի ստացվելու»,-նշել է Գաբրիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել