Երևանում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջը

Ապրիլի 17-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում Է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա մի կին:

Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, նրան Երևանի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել անհայտ ավտոմեքենայի վարորդը:

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել