Իրավաբան.net-ի թղթակցի փոխանցմամբ Պռոշյան գյուղում այսօր կազմակերպված բողոքի ակցիան ավարտվել է: Գյուղապետարանի աշխատակցի փոխանցմամբ` մարդիկ իրենց պահանջն արտահայտելուց հետո հեռացել են:
Հիշեցնենք, որ այսօր Պռոշյան գյուղի բնակիչներն անցկացնում էին բողոքի ակցիա ի պաշտպանություն Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով անազատության մեջ գտնվող Արտակ և Արայիկ Պետրոսյանների:
Գյուղացիները պահանջում են ազատ արձակել նրանց և գտնել իրական մարդասպաններին:
Աղբյուրը` Իրավաբան.net