Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Մհեր Թ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 17.01.2013թ. Երևան քաղաքի Վարդաշեն թիվ X փողոցի թիվ X շենքում ծեծի է ենթարկել Կ.Մարգարյանին, այնուհետև բացահայտ` իր ընկեր Ա. Առուսամյանի ներկայությամբ Կ. Մարգարյանի գրպանից հափշտակել է նրան պատկանող Նոկիա տեսակի 7000 դրամ արժողության բջջային հեռախոսը:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net