Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, տեղի է ունենում Ազգահյին ժողովի արտահերթ վերջին նստաշրջանը: Գրանցվել է 72 պատգամավոր:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել էր ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած՝ Արգիշտի Մեխակյանի, Արամ Խաչատրյանի և Երջանիկ Հակոբյանի մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին, թիվ 11,12 և թիվ 13 արձանագրությունները, ըստ որոնց՝ մանդատները տրվում են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած՝ հաջորդ թեկնածու Կարեն Գրիգորյանին, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած՝ հաջորդ թեկնածու Վանիկ Օհանյանին և «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած՝ հաջորդ թեկնածու Հակոբ Ասլանյանին»,- ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նորընտիր պատգամավորները երդվեցին:
Մանրամասները՝ տեսանյութում