«Դատական համակարգը պսևդոէլիտայի մասն է դարձել»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում։
Հարցին, թե արդյո՞ք նման համակարգով ընտրությունների գնալը ճիշտ է, Փաշինյանն ասաց․
«Ուրեմն եկեք որոշենք, որ դատական համակարգի հարցը լուծում ենք, նոր ենք գնում ընտրությունների։ Իմ ասածն առաջարկ է, պարտադրանք չէ և չի էլ կարող լինել»։
Իսկ թե ինչ թիմով է գնալու ընտրություններին, Փաշինյանն ասաց, որ դրանք ներթիմային քննարկման հարցեր են, որոնք կքննարկեն և կգան եզրակացությունների։
«Ես չեմ ուզում իմ պատկերացումները որևէ կերպ առաջարկել որպես նախապայման։ Ինձ համար կարևորագույն սցենարը հետևյալն է․ պետական հեղաշրջման սցենարները պետք է բացառվեն»,- նշեց նա՝ հավելելով, որ որևէ մեկը չի կարող ասել, որ իրենք բիրտ ուժ են կիրառել և իշխանությունը պաշտպանել և պահպանել։ Նրա խոսքով՝ ընդհակառակը, իրենց մեղադրում են մեղմ լինելու համար։