Արայիկ Հարությունյանը հերթական անգամ ընդունեց Շիրակի մարզից ժամանած գերեվարվածների հարազատներին․ Նազելի Բաղդասարյան

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հետևողական լինելով 62 գերեվարվածի և մինչ օրս անհետ կորածների խնդրին՝ կրկին Արցախում եմ։ Վարչապետի և ԱԺ նախագահի հետ քննարկման արդյունքում անհրաժեշտություն էր առաջացել գործընթացներում հստակություն և որոշակի ճշգրտում իրականացնել։ Արցախի փրկարար ծառայության ղեկավարի, ապա նաև ռուսական կողմից որոնողական աշխատանքները գլխավորող անձնակազմի հետ քննարկել ենք նախորդ այցի ընթացքում արձանագրված խնդիրների արդյունքները։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համադրել ենք այս պահին ունեցած մեր տվյալները։

Արցախի նախագահի հետ հանդիպման ընթացքում մատնանշվել են հրատապ արձագանք պահանջող հարցեր, ինչի արդյունքում՝ փոխադարձ համաձայնությամբ Արայիկ Հարությունյանը հերթական անգամ ընդունեց Շիրակի մարզից ժամանած գերեվարվածների հարազատներին։

Գործընթացի զգայունությունը հաշվի առնելով՝ հավելյալ տեղեկություններ չեն հրապարակվելու։ Հորդորում եմ նաև զերծ մնալ սոցիալական ցանցերում անտեղի շահարկումներից և ոչ կոմպետենտ մարդկանց՝ անհարկի միջամտությունից»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել