Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:
Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից և գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսը: Բազային աշխատավարձը տվյալ տարվա համար չի կարող սահմանվել նախորդ տարվա բազային աշխատավարձից ավելի ցածր:
Համաձայն պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի ՀՀ վարչապետի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 256 հազար 660 դրամ, իսկ Ազգային ժովողի նախագահինը՝ 1 միլիոն 190 հազար 520 դրամ:
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 322 հազար 800 դրամ: Փոխվարչապետինը՝ 1 միլիոն 25 հազար 170 դրամ:
2021 թվականի պետական բյուջեյի համաձայն՝ աշխատավարձերը փոփոխության չեն ենթարկվի։