Սիրելի՛ հայրենակիցներ, սգակիր քույրեր ու եղբայրներ,
Այս կիրակի՝ դեկտեմբերի 27-ին, հայոց բոլոր եկեղեցիներում կմատուցվի տարվա վերջին Ս. Պատարագը:
Մասնակցենք սրբազան արարողությանը և զորանանք Ս. Հաղորդության խորհրդով: Եվս մեկ անգամ մեր ակնածանքն ու զորակցությունը հայտնենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, աղոթենք Հայոց աշխարհի անսասանության համար, մեր հերոս նահատակների հոգու խաղաղության համար, միասնականության և համերաշխության աղոթքով վերանորոգենք մեր հավատն ու համախմբվենք Հայաստանի առաջիկա հաղթանակների շուրջ:
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ