Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա․ Մանե Թանդիլյան

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եվ կրկին՝ Արցախում աշխատելու հերթական հնարավորության մասին․․․

Սիրելի ընկերներ, իմ տեղափոխվելուն պես ինձ հաճախ եք հարցնում՝ ինչ կարող ենք անել Արցախի համար, ինչպես աջակցել, ինչի կարիք կա։

Հիմա ասում եմ՝ Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա։

Միգուցե հենց ձեզ համար ամենահարմար աշխատանքը չէ, բայց կունենաք ընկերներ, բարեկամներ, այդ թվում՝ հիմա Արցախում ապրող, ովքեր տեղեկատվություն ստանալու հասանելիություն չունեն, օգնեք մեզ գտնենք կադրեր, որովհետև միայն աշխատանքով կարելի է արժանապատիվ ապրուստ վաստակել, նույնիսկ եթե որոշ դեպքերում իր երազանքի աշխատանքը չէ, միևնույնն է՝ դա կարող է սկիզբ լինել, քանզի աշխատանքն է հաջողության հասնելու լավագույն ճանապարհը»։

Նախարարությունից հայտնում են․

Եթե ունեք աշխատանքի կարիք.

Կազմակերպությունը փնտրում է աշխատակիցների` հետևյալ մասնագիտություններով.

  • Ջրմուղագործներ (սանտեխնիկներ)
  • Էլեկտրամոնտաժողներ (ներքին աշխատանքների համար)
  • Օդափոխման համակարգերի տեղադրման վարպետներ
  •  Ցածր հոսանքի համակարգերի տեղադրման վարպետներ

Հավելյալ հարցերի համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 097 30 11 73:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել