Թրամիջոցը պատրաստել է անձնական օգատգործման համար

Ապրիլի 17-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Արշակունյաց պողոտայի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Կարեն Բ.-ին, 1973 թ. ծնված Արթուր Շ.-ին, 1980 թ. ծնված Սարգիս Հ.-ին, 1963 թ. ծնված Վարդգես Ա.-ին: Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ բնակարանի զննությամբ հյուրասենյակի պահարանից հայտնաբերվել են թմրամիջոց պատրաստելու տարբեր պարագաներ:
Սարգիս Հ.-ն հայտարարել է, որ հայտնաբերված պարագաներով ինքը թմրամիջոց է պատրաստել իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել