Մտածում էի՝ ինչպես Գևորգի հեռուն չափող հայացքը չկարողացավ չափել մահվան մոտիկությունը. լավ էր չափել
Արցախյան պատերազմում անմահացել է հավերժ «Հայ ասպետ» Գևորգ Արշակյանը, ով իր ծննդյան թիվը համարում էր 1991-ը, իսկ օրը՝ սեպտեմբերի 21-ը: Գևորգն օգոստոսին էր զորացրվել բանակից, բայց պատերազմի լուրն իմանալով՝ ջոկատ է հավաքել ու գնացել առաջնագիծ։
Գևորգը միաժամանակ սովորել և կարմիր դիպլոմով ավարտել է՝ Երևանի պետական համլսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, իրավաբանության ֆակուլտետը, Վազգեն Սարգսանի անվան ռազմական համալսարանը։
«Ինքը կյանքը չափից շատ էր սիրում, բայց և հայրենիքն ավելի էր սիրում։ Գևորգն ասում էր՝ տիեզերքից անդին «Մատաղիսի թագավորությունն է»»,- պատմում է Գևորգի հորաքույրը՝ Գայանե Արշակյանը։
Գևորգն ասել է. «Մահացիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ»։ Հայրը հիշել է, որ Գևորգն ամեն անգամ Եռաբլուրի կողքով անցնելիս՝ երանի է տվել այնտեղ հանգչողներին, քանի որ նրանք մեծ փառք ու պատիվ են ունեցել, այնտեղ հանգչելու համար։
Նրա երազանքն է եղել, որ բանակից վերադառնա, Արշակյանների գերդաստանը հավաքի. «Հավաքեց… Եռաբլուրում, մենք դա չէինք կանխատեսել, նրան զինվորական շքեղ տեսքով տղաներ բերեցին, հետո ծանր բարձրացրին ու շեփոր հնչեց, ինքը պառկած էր, այնքան հանգիստ, սպարապետական կեցվածքով և կիսաժպիտը դեմքին ու բոլորիս ասում էր՝ տեսաք ոնց հաղթեցի, պատերազմն էլ հաղթեցի, կյանքն էլ հաղթեցի, ձեզ էլ հաղթեցի…»,-ասում է Գևորգի հորաքրոջ աղջիկը՝ Վանուհի Բաղրամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում