Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի Սյունիք բնակավայրից 100 մ հեռավորության վրա: Այս մասին Ազգային ժողովում հրավիրված աշխատանքային քննարկման ընթացքում ասել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը՝ ներկայացնելով մարզում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը:
«Թշնամին մեր բնակավայրերից, օրինակ` Սյունիք բնակավայրից գտնվում է 100 մ հեռավորության վրա, Կապան քաղաքի բնակելի հատվածից` 1 կմ հեռավորության վրա: Այն բանից հետո, երբ շատ կարևոր բարձունքներ, որոնք գտնվում են Սյունիք ու Կապան համայնքի դիմաց, անցնեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, Կապան քաղաքն ու որոշ այլ բնակավայրեր կդառնան լուրջ թիրախ»,- նշեց Փարսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում