Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի դերասան, Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար՝ նշելով, որ ապամոնտաժվում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից կազմակերպած ամանորյա միջոցառումների համար տեղադրված տոնածառը։
Ավելի վաղ Դավիթ Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Հանդիպում ենք դեկտեմբերի 25-ին, (այսինքն այսօր) ժամը 13:00-ին Vallex Garden Hotel ում: Դեմ եմ Աննա Հակոբյանի կողմից դեկտեմբերի 26 ից 27-ը կազմակերպվելիք ամանորյա մանկական հանդեսին: Դավաճանը իրավունք չունի ոտք դնել իմ վիրավոր՝ մի կտոր մնացած Արցախ:
Մեր մանուկներին առանց ձեր կեղտոտ նվերների էլ ամանոր կպարգևենք:
Արցախի չծախված լրատվականներին էլ հրավիրում ենք լուսաբանելու, ծախվածները մեկ է չեն գալու»։