ԲՀԿ-ն վաղը քննարկում կանցկացնի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի մասին․ Արման Աբովյան

ՀՀ Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի քաղաքացիներ,

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սահմանային գոտիներում տիրող խայտառակ և վտանգավոր իրավիճակը` «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վաղը ժամը 14։00 Ազգային Ժողովում նախաձեռնել է հրատապ աշխատանքային քննարկում` «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության և անվտանգության ապահովման հարցերի շուրջ» թեմայով: Համարում ենք գերկարևոր րոպե առաջ վերոնշյալ խնդիրների շուրջ գոնե տեղեկատվական շրջափակման չեղարկումը, այդ իսկ պատճառով քննարկմանը մասնակցելու համար հրավիրել ենք կառավարության ներկայացուցւչներին, « Իմ Քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին, որպեսզի բոլոր տեղեկությունները լիարժեք տրամադրվեն և հասկանաք, թե ի՞նչ է իրականում կատարվում։

Եվ եթե գոնե մեկ կաթիլ ողջամտություն մնացել է իշխանական և կառավարական օղակներում, ապա վաղը իրենք անպայման պետք է ներկա գտվեն։
ԱՆՊԱՅՄԱՆ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել