Օշական գյուղից Աշտարակի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել

ՀՀ ոստիկանությունը հայտնում է․

«Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:

Դեկտեմբերի 23-ին հերթական դեպքը ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները բացահայտեցին։

Ժամը 21.30-ի սահմաններում քրեական հետախույզները Օշական գյուղից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, «Հունդայի» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բերման ենթարկեցին նույն գյուղի 36-ամյա մի բնակչի։

Նրա անձնական խուզարկությամբ, նաև մեքենայի զննությամբ հայտնաբերվեց երեք փաթեթ չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված:

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրամիջոց է, իր օգտագործման համար քաղել և պատրաստել է վայրաճ կանեփի թփերից:
Նշանակվել է փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել