ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է․
«5-րդ զորամիավորման զորամասերից մեկում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմն անցկացրել է նախապատրաստական աշխատանքներ։
Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են զինծառայողների պատրաստության աստիճանը, սպառազինությունը, հանդերձանքն ու իրային միջոցները, հրահանգավորել առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ»։