ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՀ) հայտարարում է․
«ՀՀ վարչապետի ստորագրած 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունը կարող է դիտարկվել միմիայն որպես ՀՐԱԴԱ-ԴԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, բայց ոչ ավելին։ Հայաստանի Հանրապետության համար այն չի՛ կարող լինել պարտադիր կատարման փաստաթուղթ, քանի որ Փաշինյանը վերա-զանցել է ՀՀ վարչապետի լիազորությունները և իրավասու չէր նման հայտարարություն ստորագրել։ Եվ այն քաղաքական ուժերը, որոնք նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնա-գիրը հրապարակայնորեն չեն հայտարարել ԱՆՕՐԻՆԱԿԱՆ՝ չե՛ն կարող բնութագրվել որպես ազգային, իսկ քաղաքական այն ուժերը, որոնք պահանջում են միայն Փաշինյանի ՀԱՆԳԻՍՏ ՀԵՌԱՑՈՒՄԸ, կարող են բնութագրվել որպես ժողովրդին մոլորեցնող։ Փաշի-նյանն օտար երկրների ուժերին սպասարկելու և դավաճանության հոդվածներով պե՛տք է կանգնի դատարանի առաջ։
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՀ) հայտարարում է․
ՀՀ նախկին երեք նախագահները, ՀՀ գործող վարչապետն ու նրանց սատարող քաղաքական բոլոր ուժերը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում ապազգային են, քանի որ իրենց գործունեությամբ ու անձնական շահերից ելնելով 30 տարի շարունակ փլուզել են ազգա-յին պետություն կառուցելու հայ ժողովրդի երազանքը՝ գործնականում ոտնահարելով ՀՀ Անկախության Հռչակագրի հիմնադրույթները։ Նրանց անձնական շահերի, կոռուպցիայի ու ապազգային գործունեության պատճառով է, որ արդյունքում հայ ժողովուրդը ստացավ «Նիկոլ երևույթով» պայմանավորված Արցախի ամբողջականության կորուստն ու հազա-րավոր զինվորների մահը։
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՀ) կոչ է անում ազգային բոլոր ուժերին միանա՛լ։ Երկիրն այս ծանր վիճակից հանելու միակ երաշխիքը՝ Հայաս-տանի և աշխարհասփյուռ հայության կողմից ՆԺԴԵՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ հիմքով ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ կառուցելու հայեցակարգի որ-դեգրումն ու հետևողականորեն կենսագործումն է։
Եվ, ԸՆԴԴԵՄ ՉՈՐՍԻ՝ ՀԱՆՈ՛ՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ կարգախոսը կլինի ՀԱՀ-ի նախընտրական կարգախոսներից մեկը։
ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ
«Նժդեհյան ցեղակրոն կուսակցություն», նախագահ՝ Գևորգ Հովսեփյան,
«Հայք կուսակցություն», քաղաքական խորհրդի նախագահ՝ Արտյոմ Խաչիկյան,
«Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ կուսակցություն»,
նախագահ՝ Սոս Գիմիշյան։
ՀԱՀ հասարակական կազմակերպությունների և
նախաձեռնությունների խորհուրդ
ՎԱՀԱԳՆ Ռազմահայրենասիրական – ՀԿ, նախագահ՝ Կարո Կարապետյան,
ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆ – նախաձեռնություն, նախագահ՝ Աշոտ Կոշկակարյան,
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ – ՀԿ, նախագահ՝ Աղասի Մանուկյան,
ԹԵԳՄ – ՀԿ, նախագահ՝ Շմավոն Վեզիրյան,
ՄԱՇՏՈՑ ՄԻԱՎՈՐՈՒՄ – ՀԿ, նախագահ՝ Նուրիսա Բեժանյան,
ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ – նախաձեռնություն, նախագահ՝ Մհեր Օհանյան,
ԲԱՍԵՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ – նախաձեռնություն, նախագահ՝ Աշոտ Հակոբյան,
ԽԱՉԱՏՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ – նախաձեռնություն, նախագահ՝ Հովիկ Ալեքսանյան։
ՀԱՀ մտավորականների խորհուրդ
Արթուր Արմին Բաբայան (մշակութաբան),
Աշոտ Գևորգյան (ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր),
Արամ Գաբրիելյան (ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու),
Հրաչիկ Հակոբջանյան (բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ),
Դավիթ Ստեփանյան (ճարտարապետ)»։