Ընդդիմությունն ավարտել է կառավարության շենքի արգելափակումը

Այս պահին մի քանի մարդ մնում են Հանրապետության հրապարակում ՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը: Ընդդիմությունը դադարեցրել է կառավարության շենքի արգելափակումը։ Ընդդիմության այսօրվա վճռական գործողություններն առայժմ ավարտված են:

Շարժման ներկայացուցիչների փոխանցմամբ՝ քաղաքացիների նկատմամբ անհամաչափ գործողությունների հետևանքով մեկ կին ուշագնաց է եղել, իսկ մեկ այլ կին՝ ուժեղ հարված ստացել գլխին։

Մեկի համար շտապօգնություն է եկել, մյոսի համար արդեն գալիս: Ըստ ականատեսների՝ մի երիտասարդ ևս վնասվածք է ստացել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել