Որոտանում այս պահին անորոշ է ավելի քան 10, Շուռնուխում՝ 11,5 տան ճակատագիր․ պատգամավոր

ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի քաղաքացիներ, անընդհատ կապի մեջ եմ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի վարչական ղեկավարների հետ:

Հետպատերազմյան շրջանում GPS-ով քարտեզագրումը շարունակում է անորոշությունների ու խրթին որոշումների պատճառ դառնալ….

Որոտանում այս պահին անորոշ է ավելի քան 10, Շուռնուխում՝ 11,5 տան ճակատագիր…

Երկու բնակավայրերի վարչական ղեկավարները պնդում են, որ անորոշության մեջ գտնվող տների համար հողհատկացումներ արվել են Խորհրդային

Հայաստանի գործադիր կոմիտեի որոշմամբ..

Այդ մասին գրություն ուղարկեցի Ն. Փաշինյանին

Շարունակում եմ այն կարծիքին մնալ, որ GPS-ով քարտեզագրումը չի կարող լինել օբյեկտիվ..․»,-նշել է նա

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել