Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը դեկտեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Սահմանադրական դատարանի առաքելությունը երկրում օրինականության և արդարության պաշտպանության գործում։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայրենիքում ստեղծված իրավիճակին։