Կառավարության շենքը շրջափակած քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից անհամաչափ գործողությունների հետևանքով վնասվածք է ստացել 3 քաղաքացի: Այս մասին հայտնում են «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները։
«Մեկ կին ուշագնաց է եղել, մեկ ուրիշը՝ ուժեղ հարված ստացել գլխին։
Ոստիկանները կառավարության շենքի մոտից ուժ գործադրելով բերման են ենթարկել 69 ակտիվիստի»,-նշված է հայտարարության մեջ: