Թաթոյանը Մոսկվայում է՝ ադրբեջանական կողմում գտնվող հայ գերիների վերադարձին նպաստելու համար

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մոսկվայում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ՄԻՊ-ը գրում է․

«Աշխատանքային այցով գտնվում եմ Մոսկվայում։

Այցի գլխավոր նպատակն է ադրբեջանական կողմում գտնվող մեր գերիների վերադարձին նպաստելը։

Հաշվի առնելով թեմայի առանձնահատկությունը՝ այցի ու հանդիպումների մանրամասները չեն հրապարակվելու»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել