Ադրբեջանցիները պնդում են, որ այդ 11 տունն իրենցն է։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը:
«Եկել են, իրենց GPS-ով նշումներն արել ու հայտարարել, որ տակի թաղը անցնում է իրենց տարածք։ Իրանց երկու տոչկեն խփել են գյուղի սկզբից վերջը. ցույց է տալիս, որ այդ 11 տունը իրենցն է։ Եկել են մերոնց, ռուսների հետ»,-ասաց նա։
Արշակյանի խոսքով՝ մինչ այդ բանավոր կերպով ասել են, որ այդ տները լինելու են հայկական: