Կառավարության շենքի բակում 2 տղամարդիկ ներկայացան որպես գերեվարված զինվորների ծնողներ, նրանք մոտեցան ցուցարարներին և խնդրեցին դադարեցնել բողոքի ակցիաները մինչև բոլոր գերեվարվածները տուն վերադառնան:
«Գերեվարվածների ինքնաթիռը պետք է արդեն վայրէջք կատարեր, բայց այդ գործողությունների պատճառով թուրքերը հետաձգեցին մերոնց վերադարձը: Դադարեցրեք գործողությունները, խնդրում եմ, թողեք մեր երեխաները վերադառնան, ապա արեք ինչ ուզում եք», – ասաց նրանցից մեկը:
Դրանից հետո վիճաբանություն է սկսվել ցուցարարների և տղամարդկանց միջև, ովքեր ներկայացան որպես գերեվարված զինվորների ծնողներ:
Փոխադարձ մեղադրանքներ են հնչեցվում: Մասնավորապես, ծնողներն ասում են, որ Բաքուն միտումնավոր հետաձգում է գերեվարվածների տեղափոխումը, որպեսզի Հայաստանում հնարավորինս շատ բողոքներ լինեն:
Ցուցարարները համաաձայն չեն նրանց հետ, չեն տեսնում կապը իրենց բողոքի ցույցի և գերեվարվածների վերադարձի միջև ՝ վերջիններիս մեղադրելով սադրանքի համար։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից ընդդիմության ներկայացուցիչների կոչով ցուցարարները շրջափակել են կառավարության շենքը։