Եթե հիմա 100 հազար մարդ այստեղ լիներ, հարցը վերջացած կլիներ․ Վազգեն Մանուկյան

Ժողովուրդը պետք է մասնակցի։ Եթե հիմա 100 հազար մարդ այստեղ լիներ, հարցը վերջացած կլիներ։ Այս մասին կառավարության շենքի հարևանությամբ, ցույցի ժամանակ հայտարարեց ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Մեր ժողովուրդը դեպրեսիայի մեջ է, երկուսուկես տարի առաջ ոտքի է կանգնել՝ մտածելով, որ լավ կյանք է ունենալու, հիմա ամաչում էլ է դուրս գալ։ Բայց ժողովուրդը այդ վիճակից դուրս կգա։ Հայաստանում ինչ կատարվի, կատարվելու է ոչ թե ջոկատների, այլ ժողովրդի միջոցով»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ Փաշինյանը երկիրը կործանել է, հանցագործը պետք է նստի բանտում․ «Ինքը հանցագործ է»։

Մանուկյանը նշում է, որ Սյունիքից ավելի շատ «պահպանած կլինեինք, եթե շուտ վերջացնեինք էս գործը»․ «Հիմա՝ կուշացնենք, ավելի շատ բան կկորցնենք։ Հիմա պայմանագիր կկնքեն Ադրբեջանի հետ, որտեղ կֆիքսեն այդ սահմանները, հետո մենք մեծ պրոբլեմ ենք ունենալու էդ սահմանների հետ։ Ամեն օր մի բան կորցնում ենք։ Պատերազմը շարունակվում է։ Ակտիվ ֆազան վերջացավ, հիմա գնում է Հայաստանի սողացող օկուպացիան»,-նշեց նա։

Մանուկյանը նշեց, որ ցանկացած իշխանության ժամանակ էլ կան գող ավազակներ, ազգի նվիրյալներ, հերոսներ և այլն, սակայն ժողովուրդը հալած յուղի տեղ է ընդունում Փաշինյանի բաժանումը ժողովրդի և էլիտայի։

«Մի բանաստեղծություն կա։ Մի տառական գալիս է, սկսում է բոլոր գազանների վախեցնել։ Մի հատ ճնճղուկ գալիս է, կտցահարում է, ասում է՝ Разве это великан? Это просто таракан»,-նշեց նա։

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ եթե  մարդիկ ուզում են նորմալ պետությունում ապրել, պետք է միանան իրենց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել