Էս սրիկա «Ղարաբաղ-տելեկոմ»-ը մեծ հաշիվներ է գրել արցախցիներին, իբր, ողջ պատերազմի ընթացքում շատ եք խոսել․ Հռիփսիմե Առաքելյան

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նոր խոսեցի Մարտակերտի քրոջս հետ Արցախ։ Ուրեմն, էս սրիկա «Ղարաբաղ-տելեկոմ»-ը մեծ հաշիվներ է գրել արցախցիներին, իբր, ողջ պատերազմի ընթացքում շատ եք խոսել, անգամ Ռուսաստան, և մոտ 50-60 հազար դրամի հաշիվներ են եկել արցախցիներին ու ստիպում են վճարել։ Արա, մի հատ հավաքեք ձեզ, այ սրիկաներ, մնացել էր էդ խեղճ ժողովրդից խոսելու համար փող պոկեիք, այ անհայրենիք բոմժեր։ Իբր կապ եք ապահովել ու ապահովում, հլը մի հատ էլ փող եք ուզում պոկե՞լ… հլը փորձեք էլի, մենակ փորձեք… էսօր կես ժամ փորձեցի զանգել մերոնց՝ չստացվեց, այ փողամոլներ, բա ձեր կապը ու՞ր ա, հը՞ն «Ղարաբաղ-տելեկոմ»… էս սրիկաները չեն թողնում, որ իրենց նշեմ, մի հատ դրանց գրոհեք…

Արայիկ Հարությունյան… ալո, դու կա՞ս»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել