Մի քանի դեպք է պարզվել, որ զոհվածների մարմինների նույնականացումը այդքան էլ ճշգրիտ չի կատարվել. Նիկոլ Փաշինյան

Կառավարության հրատապ հարցը շարունակում է մնալ մեր գերիների և անհետ կորածների վայրը հայտնաբերելը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարությունը ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ, բայց կան տեղեկություններ, որոնք անհամատեղելի են հրապարակայնության հետ, որքան շատ հրապարակային լինի, վնաս կլինի գործընթացին։ Կա մեկ գործընթաց, որի մասին խոսելը ցավալի է. դա զոհերի մարմինների նույնականացման գործընթացն է: Գործընթացը արագացնելու համար երկրորդ հոսքագիծն է գնվել, և սարքավորումն արդեն ճանապարհին է: Մի քանի դեպքէ եղել, երբ պարզվել է՝ նույնականացումը այդքան էլ ճշգրիտ չի կատարվել, բայց աշխարհում լինում են այդպիսի դեպքեր, այնպես չէ, որ բարձր որակով չենք անում»,-ասաց նա:

Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ դա շտապելու հետևանքն է, ոչ թե ԴՆԹ-ով նույնականացնելու: Նա պարզաբանեց, որ վիզուալ նույնականացում է եղել, հետո ԴՆԹ-ով պարզվել է՝ սխալմունք է եղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել